Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մի՛ դավաճանեք Արարատ սարին

Մի՛ դավաճանեք Արարատ սարին
29.09.2025 | 11:53

Գրառումս ուղղված է Երևանի «Հանրապետության Հրապարակ 1» հասցեից հակահայկականություն գեներացնող չարիքի սպասարկուներին։

Անա՛րգ սպասարկուներ,

Ձեր տերը ձեզ պատվիրել է ջնջել Արարատը ձեր համակարգիչներից, ձեր աշխատասենյակներից, ու ձեր սրտերից։

Դու՛ք գիտեք՝ հա՞շտ եք այդ հրահանգի հետ, թե ոչ։

Բայց կուզեի մի փոքր դետալ իմանաք. Երևանի գլխավոր Հրապարակը նախագծելիս Ալեքսանդր Թամանյանը մեծադիր դալան է թողել չորս գլխավոր շենքերից միայն մեկում՝ Փոստի շենքում։ Ո՛չ կառավարության, ո՛չ նախկին ԱԳՆ-ի ու ո՛չ էլ «Արմենիա» հյուրանոցի շենքերում դալան բացված չէ։

Գիտե՞ք ինչու։ Որ Հրապարակից երևա Արարատը։ Ա՛յ հենց դրա համար։ Միայն դրա համար։

Ու իմացա՛ծ եղեք, անա՛րգ սպասարկուներ, որքան էլ թաքնվեք «ես իմ գործն եմ անում» անողնաշար ու սնանկ արդարացման հետևում՝ միևնույն է, սերնդեսերունդ չեք խուսափելու տիեզերական մասշտաբի այն անեծքից, որն ամեն օր ընդունում եք գերագույն չարիքի չարափառ ծրագրերի սպասավորությամբ։

Մի՛ դավաճանեք ձեր ինքնությանը։ Մի՛ դավաճանեք Արարատ սարին։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 7072

Մեկնաբանություններ